|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.5 |
| EUR | ⚊ | € 433.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.4106 |
| GBP | ⚊ | £ 501.32 |
| GEL | ⚊ | ₾ 138.5 |
Twitter-ի ներկայացուցիչները մերժել են թուրքական իշխանությունների` համագործակցելու առաջարկը: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի եւ հեռահաղորդակցության նախարար Բինալի Յըլդըրըմը. տեղեկացնում է Anadolu գործակալությունը:
Նախարարը նշել է, որ սոցցանցերում, Գեզի այգու հետ կապված, բազմաթիվ կեղծ ըքաունթներ են ստեղծվում, որոնց նպատակը ցուցարարներին աջակցելն է: Ըստ նրա` որոշ սոցկայքեր համաձայնել են համագործակցել իրենց հետ, սակայն Twitter-ից մերժում են ստացել: Յըլդըրըմը դատապարտել նման մոտեցումը` հայտարարելով, որ Թուրքիայում գործող բոլոր ընկերությունները պարտավոր են համագործակցել դատական եւ իրավապահ մարմինների հետը: Նախարարը միաժամանակ նշել է, որ կառավարությունը չի պատրաստվում սահմանափակումներ սահմանել, ըստ նրա` «դա հակասում է սոցիալական ցնացերի բնույթին»: