Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Ֆրանսիայում դատարանը պարտավորեցրել է Twitter-ին իշխանություններին փոխանցել օգտատերերի տվյալները` ռասիստական եւ հակահրեական տեքստերի հեղինակներին գտնելու համար: Եթե սոցիալական ցանցն անհրաժեշտ տեղեկությունները չտրամադրի 15 օրվա ընթացքում, պետք է օրական 100 եվրո տուգանք վճարի. տեղեկացնում է Reuters-ը: Բացի դրանցի` դատարանը պահանջել է Twitter-ից համակարգ մշակել, որի միջոցով օգտատերերը կկարողանան ուշադրություն դարձնել անօրինական բովանդակությամբ տեքստերին:
Որոշումը դատարանն ընդունել է Հրեա ուսանողների միության հայցով: Կազմակերպությունը հայտարարել է, որ սոցցանցի բազմաթիվ հաղորդագրություններ խախտում են ֆրանսիական օրենսդրությունը, որն արգելում է ազգային ատելության հրահրումը: Ըստ Ֆրանսիայի օրևենսդրության` դրանում մեղավոր ճանաչված անձինք պետք է տուգանք վճարեն կամ մինչեւ 1 տարի բանտարկվեն:
Հրեա ոսւոնղների միությունը դատարան է դիմել անցյալ տարվա հոկտեմբերին UnBonJuif (լավ հրեա) հաշթեգով հրապարակումների պատճառով: Այդ հաշթեքով նշված հակահրեական կատակները եւ նկարները ֆրանսիական Twitter-ում մեծ հավանության էին արժանացել: Ավելի վաղ այդ թեմայի կապակցությամբ իրենց մտահոգությունն էին հայտնել նաեւ իրավապաշտպանները եւ հակառասիստական կազմակերպությունները: