Փոխարժեքներ
04 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.46 |
EUR | ⚊ | € 453.47 |
RUB | ⚊ | ₽ 4.8889 |
GBP | ⚊ | £ 525.21 |
GEL | ⚊ | ₾ 141.43 |
Այսօր` ժամը 01:45-ի սահմաններում, Արաբկիրի ոստիկանություն ահազանգ է հնչել թիվ 1 համալսարանական հիվանդանոցից, որ վիրավոր վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Ինչպես Yerkir.am-ին հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել Կասկադին հարող «Մոկա» սրճարանի տարածքից:
Պարզվել է, որ ժամը 01:00-ի սահմաններում, սրճարանի տարածքում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 31-ամյա Տիգրան Նիկողոսյանն իր մոտ եղած դանակով հարվածել է «Մոկա» սրճարանի տիրոջ` 60-ամյա Նուբար Ջիվանյանի որովայնին եւ ձախ ձեռքի նախաբազկին` պատճառելով մարմնական վնասվածքներ:
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արաբկիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, իսկ հանցագործության գործիք հանդիսացող դանակն առգրավվել է եւ ուղարկվել ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն:
Նուբար Ջիվանյանը լիբանանահայ գործարար է, նա ընտանիքով ապրում է Հայաստանում և զբաղվում է ռեստորանային բիզնեսով:
|