Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ երեկոյան` ժ. 2:50-ի սահմաններում, ոստիկանության Հրազդանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քաղսի գյուղի կեղտամաքրման կայանում մարդ է կախվել: Ոստիկանության օպերատիվ խումբը պարզել է, որ կայանի կաթսայատան երկաթյա ձողից կախված անձը 29-ամյա Զոհրաբ Հովակիմյանն է: Ոստիկանությունից yerkir.am-ին հայտնեցին, որ, ըստ նախնական վարկածի, երիտասարդն ինքնասպան է եղել: Փաստի առթիվ Կոտայքի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Yerkir.am-ի տեղեկություններով` մահացած երիտասարդը Հրազդան քաղաքի բնակիչ էր, ամուսնացած էր, ուներ երկու երեխա: Դեպքի օրը Զոհրաբը զանգահարել է հորը և ասել, թե իբր իր «Nissan» մակնիշի ավտոմեքենան վթարի է ենթարկվել, այն տանում է նորոգման և խնդրել է հորը` այդ մասին մորը ոչինչ չասել: Սակայն հետո երիտասարդին գտել են կախված:
Մեր տեղեկություններով` ինքնասպան եղած երիտասարդը սոցիալապես բարվոք վիճակում էր, ընտանեկան խնդիրներ չուներ: Սակայն վերջին մեկ ամսվա ընթացքում հարազատները նրա մոտ տարօրինակ վարքագիծ են նկատել: Դեպքից մեկ ամիս առաջ էլ երկարատև հիվանդությունից մահացել էր Մոսկվայում բնակվող նրա մորաքրոջ աղջիկը: Վերջինիս հուղարկավորության ժամանակ հարազատի կորուստը սգող հարազատներին Զոհրաբն ասել է. «Մղկտացեք, հեսա մի ամիս հետո էլ էք մղկտալու»: Մահացածի այս խոսքերի իմաստը հարազատները միայն երեկ են հասկացել: