կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-25 15:02
Իրավական

Մարմարաշենում դանակահարել են երեք եղբայրների

Մարմարաշենում դանակահարել են երեք եղբայրների

Հունիսի 23-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզի Մարմարաշեն գյուղում: Yerkir.am-ի տեղեկություններով` մոտ 20 երիտասարդ վիճաբանության ընթացքում դանակահարել են 4 երիտասարդի, որոնցից 3-ը եղբայրներ են: Նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է:

 

Ոստիկանությունից yerkir.am-ին հայտնեցին, որ հունիսի 23-ին` ժ. 24:45-ին, հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ մարմնի տարբեր մասերում կտրած, ծակած, թափանցող վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել  Մարմարաշեն գյուղի բնակիչ` 1996թ. ծնված Իսրայել Հովհաննիսյանը և 1993թ. ծնված Սիմոն Հովհաննիսյանը: Օպերատիվ խումբը պարզել է, որ հիվանդանոց վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել նաև  նույն գյուղի բնակիչ Պարույր Հակոբյանը: Ըստ բժիշկների տեղեկանքի` նրանք ի վիճակի չեն եղել բացատրություն տալ: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն, հանգամանքները պարզվում են:

 

 

Yerkir.am-ի տեղեկություններով`  վնասվածքներ ստացած Պարույր Հակոբյանը գտնվում է Մասիսի հիվանդանոցում, իսկ Սիմոն, Տիգրան և Իսրայել Հովհաննիսյանները` «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Yerkir.am-ը քիչ անց կներկայացնի դեպքի վերաբերյալ մանրամասներ, ինչպես նաև` տեսանյութ «Էրեբունի» բժշկական կենտրոնից: