կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2017-12-27 11:47
Իրավական

Մալաթիայում երկու եղբայրների են դանակահարել

Մալաթիայում երկու եղբայրների են դանակահարել

Երեկ ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել Մալաթիայում: Yerkir.am-ին ոստիկանությունից հայտնեցին, որ դեկտեմբերի 26–ին` ժամը 20:30–ին, քաղաքացին ահազանգել է, որ Հարավարևմտյան թաղամասի «Էտալոն» սուպերմարկետի մոտ մի մեքենա հարվածել է եղբոր մեքենային, ծեծել նրան և, նրանից գումար վերցնելով, հեռացել:

Ժամը 21:25-ին «Աստղիկ» ԲԿ-ից հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, իսկ որոշ ժամանակ անց «ձախ ձեռքի վնասվածք» ախտորոշմամբ՝ ևս մի քաղաքացի, ով հայտնել է, որ դանակահարվել է «Էտալոն» սուպերմարկետի մոտ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դանակահարված Ա. և Ա. Ավետիսյանները հարազատ եղբայրներ են:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Բաբաջանյան փողոցում վիճաբանության ժամանակ վնասվածք է պատճառել 28-ամյա Գոռ Ղազարյանը: Ձեռնարկվում են օպերատիվ միջոցառումներ Գ. Ղազարյանին հայտնաբերելու ուղղությամբ: Ննշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, կատարվում է հետաքննություն: