կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-01-19 11:48
Հասարակություն

Հրդեհ` Մարմարաշենում

Հրդեհ` Մարմարաշենում

Հունվարի 19-ին, ժամը 00:40-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մարմարաշեն գյուղում այրվում է տուն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում են գյուղի Արտաշատյան խճուղու տներից մեկի տանիքը և խոհանոցը (սեփականատերը՝ Հ. Մ.):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:46-ին, մարվել` 03:48-ին:

Այրվել են տանիքում (170 քմ) պահեստավորած շինարարական գերաններ (մոտ 3 խմ), անվադողեր (4 հատ), խոհանոցը գույքով (մոտ 20 քմ) և խորդանոցի տնտեսական իրերն ու կախովի առաստաղը՝ ամբողջությամբ (մոտ 20 քմ):