|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
«Բարսելոնա»-ի կիսապաշտպան Լիոնել Մեսսին 10 մլն եվրո է կամավոր փոխանցել Իսպանիայի հարկային ծառայության հաշվին, որպեսզի հանվեն հարկերից խուսափելու վերաբերյալ մեղադրանքները. ըստ Интерфакс-ի` գրում է իսպանական La Vanguardia թերթը:
Ենթադրվում է, որ այդպիսով Մեսսին ցանկանում է խաղաղ դաշն կնքել իսպանական հարկային մարմինների հետ:
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստին եւ նրա հորը մեղադրում են 2007, 2008 եւ 2009 թվականների հարկային հայտարարագրերի սխալ լրացման մեջ: Դատախազությունը գործն արդեն ուղարկել է դատարան, եւ դրան ընթացք կտրվի, եթե դատավորը գործում հանցակազմ տեսնի: