կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-18 13:33
Քաղաքական

Մաղձին պատասխանելն անիմաստ է. Աբրահամյանը` Փաշինյանին

Մաղձին պատասխանելն անիմաստ է. Աբրահամյանը` Փաշինյանին

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ՎՊ տարեկան հաշվետվության ժամանակ անդրադարձավ ԱԺ նախագահի` օրերս հնչեցրած ելույթին` կապված ՎՊ տարեկան հաշվետվության հետ: ՀԱԿ պատգամավորը զարմանք հայտնեց, որ ԱԺ նախագահը փնտրում-փնտրում եւ այդպես էլ չի գտնում, թե ովքեր են ավազակները, ովքեր անխնա թալանում են մեր երկիրը: Փաշինյանը մատնացույց արեց ԱԺ նախագահի ունեցվածքը:

 

ԱԺ ՀՀԿ խմբակցության դիրքորոշումը ՎՊ տարեկան հաշվետվության վերաբերյալ հայտնելու ժամանակ ԱԺ նախագահը, անդրադառնալով Փաշինյանի այդ արտահայտությանը, հայտարարեց, որ թեեւ մի պահ գայթակղվեց եւ ուզում էր պատասխանել, բայց հասկացավ, որ մաղձին պատասխանելն անիմաստ է: