Արմեն Ջիգարխանյանը հավանաբար մինչև շաբաթվա վերջը դուրս չի գրվի հիվանդանոցից: Այդ մասին Интерфакс-ին հայտնել են Սկլիֆոսովսկու անվան շտապ օգնության ինստիտուտից: «Դեռ շուտ է դուրս գրման համար»,- ասել են ինստիտուտում:
Ջիգարխանյանը տեղափոխվել էր Սկլիֆոսովսկու անվան ինստիտուտ շաբաթ օրը՝ սրտի կաթվածի կասկածանքով: Ախտորոշումը չի հաստատվել։