Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ըստ ԱՎԾ երեկ հրպարակած տեղեկանքի, այս տարվա առաջին եռամսյակում անցած տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ Հայաստանի տնտեսությունում օտարերկրյա ներդրումները նվազել են 12 տոկոսով: Ընդ որում, օտարերկրյա ուղղակի ներդրումները նվազել են ավելի քան 35 տոկոսով: Սա ոչ մի կերպ չի համընկնում մեր բարձրաստիճան պաշտոնյաների այն հայտարարությունների հետ, թե Հայաս տանում ներդրումային միջավայրը գնալով բարելավվում է: Չի կարող որեւէ երկրում այդ միջավայրը «գնալով բարելավվի», իսկ ներդրումները գնալով նվազեն:
Այս մասին գրում է «Հայկական ժամանակ»-ը եւ հավելում. «Անցած տարի էլ նախանցած տարվա համեմատ՝ օտարերկրյա ներդրումները պաշտոնական տվյալներով նվազել էին 8 տոկոսով: Սակայն, օտարերկրյա ներդրումների վերաբերյալ պաշտոնական տվյալները այլեւս չեն կարող համարվել արժանահավատ: Խնդիրն այն է, որ 2012 թվականի վերջին եռամսյակում բացահայտորեն հավելագրվել էր 200 միլիոն դոլարի ներդրում, որը իբր ֆրանսիացիները կատարել էին հեռահաղորդակցության ոլորտում, ինչը, սակայն, սուտ դուրս եկավ: Այնպես որ կարելի է պնդել՝ օտարերկրյա ներդրումներն ավելի են պակասել, քան ներկայացվում է պաշտոնապես»: