|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի ներկայությամբ կառավարությունում այսօր ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության և Քուվեյթի Պետության միջև քրեական գործերով փոխադարձ իրավական օգնության մասին» միջպետական համաձայնագիրը: Փաստաթուղթն ստորագրել են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը և Քուվեյթի Պետության արդարադատության, կրոնական կալվածքների և իսլամական հարցերի նախարար Յաքուբ Աբդ ալ-Մոհսեն ալ-Սանիեն:
Վարչապետը ողջունել և կարևորել է համաձայնագրի ստորագրումը՝ ընդգծելով, որ քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային և այլ ոլորտներին զուգահեռ կարևոր է նաև իրավական դաշտի կարգավորումը: Կառավարության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ իրավական դաշտում փորձի փոխանակումը և փորձագետների փոխայցելությունները կամրապնդեն Հայաստանի և Քուվեյթի բարեկամական փոխգործակցությունը, ինչպես նաև կնպաստեն տարբեր ոլորտներում կապերի զարգացմանը: