կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-05-27 17:38
Արցախ

Ֆրանսիացի պատգամավորները` Արցախում

Ֆրանսիացի պատգամավորները` Արցախում

Այսօր ԼՂՀ ազգային ժողովի նիստերի դահլիճում տեղի է ունեցել ճանաչողական այցով Արցախ ժամանած` Փարիզում ԼՂՀ հետ բարեկամության շրջանակի անդամներ՝ Ֆրանսիայի Հանրապետության Սենատի սահմանադրական օրենքների, օրենսդրության, համընդհանուր ընտրական իրավունքի, կանոնադրության եւ ընդհանուր կառավարման հանձնաժողովի փոխնախագահ Բեռնար Սոժեի, սոցիալական հարցերի հանձնաժողովի անդամ Անրի դը Ռենկուրի, Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր եւ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանի հանդիպումը ԼՂՀ ԱԺ պատգամավորների, կառավարության անդամների, դատական համակարգի եւ կրթության ոլորտի ներկայացուցիչների հետ։ 

 

Ֆրանսիացի հյուրերը, ծրագրի համաձայն, այսօր կայցելեն Գանձասարի վանք, որից հետո հանդիպումներ կունենան Ասկերանի շրջանի Խաչեն գյուղում, իսկ երեկոյան Ստեփանակերտւում՝ ԼՂՀ երիտասարդական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Վաղը նրանք կմեկնեն, սակայն մինչ այդ կայցելեն Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր՝ Անրի Սաբիի գերեզման, որից հետո Շուշիի կերպարվեստի թանգարան եւ Սուրբ Ամենափրկիչ (Ղազանչեցոց) եկեղեցի։

 

աղբյուրը` karabakh-open.info