Փոխարժեքներ
21 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.9 |
EUR | ⚊ | € 444.61 |
RUB | ⚊ | ₽ 4.7857 |
GBP | ⚊ | £ 519.04 |
GEL | ⚊ | ₾ 142.3 |
Սեպտեմբերի 10-ին ԼՂՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել հանդիպում Արցախի Հանրապետության եւ Բելգիայի Թագավորության խոհրդարանականների միջեւ:
Ողջունելով բելգիական պատվիրակության անդամներին՝ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդգծել է, որ Արցախում բարձր են գնահատում օրինակելի արժեհամակարգ ունեցող երկրների պետական կառույցների, մասնավորապես, խորհրդարանականների հետ շփումներն ու հարաբերությունները: Խորհրդարանի ղեկավարը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համար, հաշվի առնելով միջազգային խորհրդարանական ձեւաչափով գործընթացներում ներգրավված չլինելու հանգամանքը, նման կապերն՝ ինստիտուտների կատարելագործման եւ ժողովրդավարության զարգացման տեսանկյունից, կենսական անհրաժեշտություն են:
Բելգիական խորհրդարանական պատվիրակության ղեկավար Ժուլի դե Գրոտը կարեւորել է իրենց այցն Արցախ՝ լիարժեք տեղեկություններ ստանալու եւ գործընկերների հետ հարաբերությունների զարգացման հնարավոր տարբերակ գտնելու համատեքստում:
Այնուհետեւ տեղի է ունեցել կարծիքների փոխանակում, որի ընթացքում հյուրերը հետաքրքրվել են Արցախում ժողովրդավարական գործընթացների, ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո անցկացվող բանակցությունների ընթացքի եւ մի շարք այլ հարցերի շուրջ խորհրդարանում ներկայացված քաղաքական կուսակցությունների ունեցած դիրքորոշումներով:
Հանդիպմանը մասնակցում էին ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը եւ խորհրդարանական խմբակցությունների ղեկավարները:
ԲԹ խորհրդարանական պատվիրակությանն Արցախում ուղեկցում է Հայ դատի եվրոպական հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը: