Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հայաստան այցելելով` մենք ցույց ենք տալիս մեր բարեկամությունն այդ երկրի նկատմամբ, իսկ Արցախ՝ մեր համերաշխությունն այս երկրի նկատմամբ»,- այսօր ԼՂՀ Ազգային ժողովում հայտարարել է Ֆրանսիայի ԱԺ ազգային պաշտպանության եւ զինված ուժերի հանձնաժողովի նախագահ, «Ժողովրդական շարժման միություն» խմբակցության անդամ, Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի քարտուղար Գի Տեսիեն:
Ներկայացնելով իր մտորումներն Արցախի մասին` նա նշել է. «Արդյո՞ք մեկ դար հետո մի դիկտատորի քմահաճույքով ԼՂ հայ ժողովուրդը պետք է դարձյալ դժվարություններ ունենա` ապրելու այս հողի վրա, որն իրենն է։ Արդյո՞ք աշխարհում կան հակամարտություններ, որոնք մի դեպքում դրական լուծում են ստանում, մյուս դեպքում՝ անտեսվում։ Խոսքս այնպիսի տարածքների մասին է, որոնք նույնպես պայքար են մղել իրենց անկախության համար, մասնավորապես` Կիպրոսի եւ Կոսովոյի։ Ինչո՞ւ պետք է լռեինք եւ չխոսեինք այն մասին, որ այս տարածքում իրավունք ունեն ապրելու այն մարդիկ, ովքեր պատմականորեն շատ խորը արմատներ ունեն այստեղ»։
Գի Տեսիեի հետ Ղարաբաղ են այցելել նաեւ Ֆրանսիայի ԱԺ ազգային սոցիալական հարցերի հանձնաժողովի անդամ, «Ժողովրդական շարժման միություն» խմբակցության անդամ, Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի քարտուղար, Մարսելի քաղաքապետի տեղակալ Վալերի Բուայեն, Ֆրանսիայի ԱԺ արտաքին հարաբերություննների հանձնաժողովի քարտուղար, Վիեն քաղաքի քաղաքապետ Ժակ Ռեմիլեն եւ Ֆրանսիայի ԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովի անդամ, «Ժողովրդական շարժման միություն» խմբակցության անդամ, Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի քարտուղար Ժորժ Կոլոմբիեն։
Ֆրանսիացի պատգամավորների այցն Արցախ կտեւի մինչեւ օգոստոսի 23-ը։ Ֆրանսիացի հյուրերն այսօր այցելելու են Խաչեն գյուղ՝ ծանոթանալու SPFA («Ֆրանս-հայկական բողոքական համերաշխություն») կազմակերպության միջոցով իրականացված ծրագրերին, լինելու են նաեւ Գանձասարում։ Այսօր, ըստ ծրագրի, նրանք կայցելեն Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան կենտրոն, իսկ երեկոյան հանդիպում կունենան ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ։ Վաղը առավոտյան նրանք կհանդիպեն Արցախի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, ապա կմեկնեն Շուշի, այնտեղից էլ՝ Երեւան։