|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը ներկայացել է ԱԺ այս քառօրյային: Չնայած լրագրողների համառությանը` ԲՀԿ խմբակցության ղեկավարը հրաժարվեց պատասխանել որեւէ հարցի` նախ պատճառաբանելով, որ ուշանում է նիստից, հետո էլ հայտարարեց, որ հարցազրույց է տվել, որում տրված են բոլոր հարցերի պատասխաններ:
Նշենք, որ Գագիկ Ծառուկյանի հարցազրույցը, որում, ամենայն հավանականությամբ, կլինի նաեւ իր այն հայտարարության պարզաբանումը, թե ԲՀԿ-ն չի կարող դառնալ ընդդիմություն, կտեղադրվի zham.am կայքում:
Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանն ԱԺ նիստերից ամենաշատ բացակայած պատգամավորն է: