կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-17 14:30
Տարածաշրջան

Իրանական հրետանին հրետակոծել է Իրաքյան Քուրդիստանի գյուղերից մեկը. ԶԼՄ-ներ

Իրանական հրետանին հրետակոծել է Իրաքյան Քուրդիստանի գյուղերից մեկը. ԶԼՄ-ներ

Իրանական հրետանին հրթիռակոծել է Իրաքյան Քուրդիստանի ինքնավար շրջանի Էրբիլ նահանգի գյուղերից մեկը. այս մասին հատնել է իրաքյան «Շաֆաք» գործակալությունը ՝ վկայակոչելով տեղական վարչակազմի աղբյուրներին:

«Իրանական հրետանին ռմբակոծել է Հաջ Ումրանի սահմանամերձ շրջանի Ալան գյուղը», - ասվում է հաղորդագրության մեջ: Ըստ տեղական աղբյուրների՝ հրետակոծումը համընկել է այդ տարածքում գտնվող թուրքական ինքնաթիռների թռիչքների հետ: Զոհերի մասին չի նշվում:

Մեկ օր առաջ սահմանային շրջանները ենթարկվել էին ևս մեկ նմանատիպ հրետակոծության. նշում է գործակալությունը:

Հիշեցնենք, որ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր երկրում արգելված «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (ՔԱԿ) դեմ Իրաքի Հաֆթանինի շրջանում նոր գործողություն սկսելու մասին: Երկուշաբթի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Թուրքիայի օդուժը խոշոր օդային գործողություն է իրականացրել Հյուսիսային Իրաքում՝ ոչնչացնելով PKK- ի 81 թիրախ: Գործողության ընթացքում հարվածներ են հասցվել Սինջարում, Քարաջակում, Քանդիլում, Զապում, Գարայում, Ավաշինում և Հաքուրքում գտնվող ՔԱԿ-ի հենակետերին:

Իրաքի զինված ուժերի համատեղ հրամանատարությունը դատապարտել է թուրքական ավիացիայի ներխուժումը՝ այն համարելով որպես երկրի ինքնիշխանության խախտում: Իրաքի արտաքին գործերի նախարարությունը բողոքի նոտա է հղել երկրում Թուրքիայի դեսպանին: