|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
«Սպայկա» ընկերությունն ապահովագրված էր. ընկերության հրդեհված տարածքում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ընկերության նախագծերի կառավարման բաժնի ղեկավար Կարեն Բաղդասարյանը` սակայն այդպես էլ չնշելով, թե կոնկրետ որ ընկերությունում է ապահովագրված եղել «Սպայկան»: Yerkir.am-ի թղթակիցը հաղորդում է, որ «Սպայկա»-ի ներկայացուցիչը նշել է, թե ապահովագրական ընկերության անունը չասելը պայմանավորված է կոմերցիոն խնդրով, իսկ հատուցման հարցը կկարգավորվի` ըստ սահմանված ընթացակարգերի:
«Սպայկա» ընկերության սառնարանային համալիրը` շուրջ 15 հազար քմ տարածք, ամբողջությամբ վնասվել է: Այն ամենամեծն էր եւ տեխնիկապես ամենահագեցածը տարածաշրջանում: Սառնարանային համալիրում եղել է մթերված կարտոֆիլ` Շիրակի եւ Գեղարքունիքի մարզերից: Ընկերությունը պատրաստվում էր ծիրանի սեզոնի բացմանը եւ այդ նպատակով մեծ քանակությամբ պլաստմասսայից եւ փայտից արկղեր են եղել տարածքում, ինչն էլ նպաստել է հրդեհի տարածմանը:
Պատճառների մասին Կարեն Բաղդասարյանը ոչինչ չի ասել, անգամ նախնական վարկածներ առաջ չի քաշել` նշելով, որ դա պետք է պարզեն մասնագետները: Ընկերությունն արդեն իսկ տարատեսակ աջակցության առաջարկություններ է ստացել, որոնք քննարկման փուլում են: