Փոխարժեքներ
30 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.32 |
EUR | ⚊ | € 450.23 |
RUB | ⚊ | ₽ 4.8933 |
GBP | ⚊ | £ 527.56 |
GEL | ⚊ | ₾ 141.11 |
Իշխանությունն արդեն պլանավորում է արել, թե մինչև հաջորդ ընտրական ցիկլը ո՞ւմ է թիրախավորելու, ո՞ւմ նկատմամբ է բռնություն կիրառելու և ո՞ւմ նստեցնելու: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
«Մեկի վրա «գործեր սարքելը» 3 տարի է առաջ է սկսել, մեկինը` 1 տարի առաջ, սակայն եթե սրանց պետք լինի, ապա յուրաքանչյուրին էլ մեկ օրում կզրպարտեն, կվարկաբեկեն ու կտանեն կալանքի:
Չկա Հայաստանում մի մարդ, ով կարող է ասել, թե ապահովագրված է իշխանական հարձակումներից:
Այս ամենը դեմն առնելու տարբերակը ճիշտ մարտավարություն և ճիշտ պլանավորում անելն է` անպտուղ պաշտպանությունից արդյունավետ քաղաքական հարձակման անցնելն է:
Հարձակումն ասվածը ենթադրում է` քաղաքական վիճակը վերահսկելը, օրակարգ թելադրելն ու իշխանությանը ստիպելը` իրար հետևից սխալվել, սայթաքել և վերջում ամբողջությամբ տապալվել գետնին:
Հակառակ դեպքում կշարունակենք ոստիկանական, քննչական բաժինների դիմաց «հերթապահություններն» ու դատարանի առաջ անվերջ ելույթները, իսկ քաղբանտարկյալների թիվն անշեղորեն կաճի:
Ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին»: