Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Աբովյան քաղաքում սկսվել է Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ կառուցված Սբ Հովհաննես եկեղեցու բացման արարողությունը:
Yerkir.am-ի լրագրողը հայտնում է, որ մինչ այդ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով այն փաստին, թե ինչո՞վ է պայմանավորված հրավիրյալների` այդքան մեծ ցուցակը, նշեց, որ եկեղեցին բոլորինն է, և իրենք բոլորին են հրավիրել: Հարցին, որ եթե չգան, ի՞նչ հետևություններ կանի, Ծառուկյանն ասաց. «Թող իրենց խղճի առջև իրենք պատասխան տան»:
Լրագրողների դիտարկմանը` կարո՞ղ ենք փաստել, որ այս կերպ փորձում են բոլորին իրար հետ միավորել, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց. «Իհարկե, պետք է միավորում լինի: Հաջողություն, հաղթանակ և զարգացում»: «Ձե՞ր առանցքի շուրջ եք պատկերացնում միավորումը» հարցին ԲՀԿ առաջնորդը պատասխանեց. «Բայց ինչո՞ւ հենց իմ առանցքի շուրջ»:
Լրագրողների հարցին, թե ԲՀԿ-ն կդառնա՞ ընդդիմություն, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց, որ ԲՀԿ-ն ընդդիմություն չի կարող դառնալ: Նա նշեց, որ 3-4 ընդդիմադիր կուսակցություն կա. «5-6 չի կարող լինել»: Նա նաև հայտարարեց, որ քաղաքականություն չի մտել անձնական շահի և քծնանքի համար, այլ` ժողովրդի բարօրության: