|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
18 տարվա ընթացքում առաջին անգամ Ֆրանսիայի չեմպիոն դարձած փարիզյան «Պարի Սեն Ժերմեն» ֆուտբոլային թիմի մեծարումը վերածվել է զանգվածային անկարգությունների. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
Տրոկադերո հրապարակում, որտեղ բեմ է եղել տեղադրված հանդիսավոր արարողության համար, հավաքվել է մոտ 15 հազար երկրպագու: Նրանցից շատերը սկսել են ծխակոներ պայթեցնել ու բախման մեջ են մտել ոստիկաններ հետ: Կոտրվել են հրապարակի շրջակայքի խանութների, կայանված մեքենաների ապակիները:
Անկարգությունների հետեւանքով տասնյակ մարդիկ հիվանդանոց են տեղափոխվել, այդ թվում` ոստիկաններ:
Ստեղծված իրադրության պատճառով թիմի շփումը երկրպագուների հետ տեւել է ընդամենը 5 րոպե. նրանք արագ բեմ են բարձրացել` մրցանակը ստանալու համար, ու հեռացել: Անվտանգության նկատառումներով թիմի ղեկավարությունը նաեւ չեղյալ է հայտարարել ֆուտբոլիստների զբոսանքը Սենայով: