Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2013-05-05 12:00
Իրավական

″Զոռով″ քվեարկել են տալիս տեղամաս մտած ընտրողներին

″Զոռով″ քվեարկել են տալիս տեղամաս մտած ընտրողներին

Ժամը 11:30-ի դրությամբ` ՀԱԿ-ն արձանագրել է մի շարք ընտրախախտումներ, որոնք հաղորդել է yerkir.am-ին: Ստորեւ ներկայացնում ենք դրանք.:

 

Առավոտյան Ավանի 1/8 ընտրական տեղամասը բացվելուց հետո, երբ բացել են չհրկիզվող պահարանը՝ քվեարկությունը սկսելու համար, պարզվել է, որ պահարանից բացակայում է տեղամասային կնիքը: Այ,ն ի դեպ, երեկ երեկոյան հանձնաժողովի անդամները տեղադրել էին չհրկիզվող պահարանում եւ փակել: Այժմ կազմվում է արձանագրություն:

 

1/27` Հայկ Պետրոսյանին հանձնաժողովի անդամը չի թուլատրել ստուգել ստորագրությունների մատյանում այդ պահին քվեարկող ընտրողի հասցեն: Վստահված անձը դիմել է հանձնաժողովի նախագահին, որպեսզի խախտման մասին գրառում կատարվի գրանցամատյանում, վերջինս հրաժարվել է: Վստահված անձի կողմից հաղորդում է բերվել ՀՔԾ՝ կատարված հանցագործության մասին:

 

Նոր Նորքի 6-րդ զանգվածի 2/23 ընտրատեղամասում ստացված քվեաթերթիկները հաշվելու արդյունքում պարզվել է, որ քվաթերթիկները պակասում են. 1900-ի փոխարեն առկա են 1800-ը: Ընտրատեղամաս ժամանած iLur.am-ի թղթակցին հանձնաժողովի նախագահ Արմեն Բաբաջանյանը («Ժառանգություն» կուսակցություն) հայտնել է, որ կազմվել է համապատասխան արձանագրություն:

 

3/05` կուտակումներ, գազելներով բերում են քվեարկության:

 

3/06` դրսից մարդիկ են մտել ու «զոռով» քվեարկել են տալիս տեղամաս մտած ընտրողներին: Հանձնաժողովի նախագահը ոստիկանության միջոցով փորձում է ճնշում գործադրել ՀԱԿ ու ՀՅԴ վստահված անձանց վրա: