Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Երեկ տեղի ունեցավ «Թատրոն X» հանրապետական փառատոնի փակման արարողությունը:
Փառատոնի ժյուրիի անդամ Կարինե Խոդիկյանը, ով հասցրել էր փառատոնի մարզային ներկայացումների ժամանակ հիվանդանալ, ինչը փաստում է մարզային թատրոնների ոչ բարվոք վիճակում լինելը /ջեռուցում չկա/, նշեց, որ ներկայացումների որակը հակադարձ համեմատական էր դահլիճների նվազագույն պայմաններին:
«Ինձ ահավոր վատ էի զգում, եւ մարմինս երազում էր ժամ առաջ դահլիճը լքելու մասին, սակայն ներկայացումներն այնքան լավն էին, որ հաճույքով նայել եմ բոլորն էլ»,- ասաց Խոդիկյանը:
Ժյուրիի մյուս անդամը` Հովհաննես Թեքգյոզյանը, կարծում է, որ թատրոնն անսովոր աշխարհ է, եւ մարզային թատրոններում նա անսովորության անսովոր թրթիռ է տեսել:
Երաժշտագետ Նելլի Ավետիսյանը մարզեր այցելությունների ժամանակ նկատել է, որ երիտասարդները սկսել են նոր մոտեցմամբ մատուցել անգամ դասական ստեղծագործությունները. «Կուզեմ, որ «Թատրոն X»-ը շարունակվի եւ կարողանա իր դրական ազդեցությունը թողնել հանդիսատեսի վրա եւ թատրոնների զարգացման հարցում»: