Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ընթացիկ տարվա անցած 4 ամիսներին գնաճ է նկատվել Հայաստանի սպառողական շուկայում: Հունվար և մարտ ամիսներին տեղի է ունեցել գնաճ` համապատասխանաբար 2.9% և 0.4%-ով, իսկ փետրվար ու ապրիլ ամիսներին` գնանկում` 0.1% և 0.9%-ով: Ընթացիկ տարվա անցած ամիսներին գնաճը կազմել է 2.8%. այսօր լրագրողներին հայտնեց Ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը:
Ըստ նրա` պարենային ապրանքներից միայն շաքարավազի և բանջարեղենի պարագայում է նկատվել գնանկում` համապատասխանաբար 0.3% և 9.6%-ով: Մնացած ապրանքատեսակների գներն աճել են, հատկապես` մրգերինը` 4.4%: Բարձրացել են նաև սուրճի, կակաոյի, ձվի, ձկան և պանրի գները: