Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Երեւանի Նոր Նորքի 7-րդ զանգվածի շենքերում ՀՅԴ քարոզչական բուկլետ բաժանող երիտասարդ աղջիկներին օրերս մոտեցել է մի երիտասարդ եւ «լավով» հրամայել՝ թողնեն-գնան, որովհետեւ այդ շենքերում բոլորը հանրապետականներին են ընտրելու: Այսօր այդ շենքերի բնակիչների հետ են հանդիպել ՀՅԴ ավագանու թեկնածու Աղվան Վարդանյանն ու ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը:
«Մի ջահել իրեն թույլ է տվել նման բան ասել, մի ջահել` թաղի տղա, որոշել է թաղի բնակիչների անունից ասել, որ այս շենքերը հանրապետական են: Ղալաթ է արել: Ամեն շենքում տասնյակ ընտանիք են ապրում, եւ եթե նրանց անունից մեկը կարող է հայտարարություն անել, ուրեմն պետք է նրան հեռացնել ընդհանրապես: Բնականաբար, նրանցից որեւէ մեկը չեկավ, բնականաբար, ոչ ոք չի կարող սեփականաշնորհել քաղաքը: Դրանք քաջ ու համարձակ են, երբ իրենց առջեւ աղջիկ է կանգնած, թույլ մարդ է, մեկ հոգի է կանգնած: Երեք պինդ տղամարդ կանգնի՝ դրանք այդ թաղերից կփախնեն»,- բնակիչներին ասել է Աղվան Վարդանյանն ու հավելել. «Ոչ ոք իրավունք չունի ձեր փոխարեն որոշելու՝ ո'չ թաղի հեղինակությունը, ո'չ թաղապետը»: