Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վահե Էլոյան` սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի նախկին ղեկավար, 09.06.2013
ՀՀ կառավարությունը հունիսի 6-ին աշխատանքից ազատել է ՀՀ սպորտի եւ երիտասարդության նախարարության աշխատակազմի ղեկավար Վահե Էլոյանին՝ իր դիմումի համաձայն: Ավելի ուշ պարզվում է, որ Էլոյանի ազատման պատճառը այլ աշխատանքի տեղափոխվելն է՝ նույն նախարարությունում: Սակայն անհայտ է, թե որ հաստիքն է զբաղեցնելու: News.am-ի լրագրողը զանգահարում է՝ հարցնելու՝ ի՞նչ է կատարվում, իրականում դիմում է գրե՞լ, թե՞ ոչ, արդյոք ստիպո՞ւմ են դիմում գրել: Եվ ահա ինչ է պատասխանում Էլոյանը. «Մենք իրար ճանաչո՞ւմ ենք, որ Դուք զանգահարել եք ինձ»: Ապա կրկին ճշտելով, որ լրագրող է, պատասխանում է. «Լավ հաջողություն ձեզ, շատ հաճելի էր»: Այս խոսքերից հետո աշխատակազմի նախկին ղեկավարը անմիջապես անջատում է հեռախոսը:
Փաստորեն, պաշտոնյային հարց ուղղելու համար պարտադիր է, որ նախապես անձնապես ճանաչած լինես կամ գոնե մի քանի բաժակ «չայ» խմած լինես հետը:
Ի դեպ, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կայքում Էլոյանը դեռ շարունակում է մնալ որպես աշխատակազմի ղեկավար: Պաշտոնյային ազատել են աշխատանքից ու ձեռքը կրակն ընկել...