կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-30 13:25
Մշակույթ

Մուրադ Ջանիբեկյանը ″խոստովանեց″

Մուրադ Ջանիբեկյանը ″խոստովանեց″

Ես անկեղծ եմ, այո՛, անկեղծ եմ, քանի որ ես էլ ձեզ պես մարդ դարձա:

 

«Արմմոնո» փառատոնի շրջանակներում` Հայաստանի թատերական գործիչների միությունում, տեղի ունեցավ «Խոստովանություն» ներկայացումը` ըստ Միշել դը Գելդերոդեի համանուն պիեսի: Ներկայացման բեմադրիչն ու դերակատարը ՀՀ վաստակավոր արտիստ Մուրադ Ջանիբեկյանն էր:

 

«Խոստովանություն»-ը Ֆիլիպ 2-րդ թագավորի մասին է, ով կյանքի վերջին օրն անգամ չի կարողանում ապրել իր ստեղծած գորշ տարածքից դուրս: Թագավորին հետապնդում են անցյալի ստվերները, իսկ դրսի աղմուկը նա տանել չի կարողանում, քանի որ այն լցվում է իր ներսը: Թագավորը փորձում է ցույց տալ, թե իրեն ոչինչ չի հուզում, անգամ` թագուհու մահը, սակայն իրականում նա դժբախտ է…

 

«Խոստովանությունը» մի մարդու ողբերգություն է, ով ստիպված էր ապրել եւ մահանալ իր ստեղծած գիշերում` այդպես էլ ապաշխարության չհասնելով: 

 

Դերասանը կարողացավ ողջ ներկայացման ընթացքում հանդիսատեսին լարված պահել, իսկ ներկայացման հաջողության մասին փաստեցին չդադարող ծափահարությունները: