|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
ԱԺ այս քառօրյայում շարունակվեցին նախորդ քառօրյայում կիսատ մնացած` Մարտի 1-ի նոր հանձնաժողով ստեղծելու նախագծի շուրջ քննարկումները:
Հիշեցնենք, որ ՀՀԿ-ականները, թեեւ միաձայն «կողմ» էին քվեարկել հանձնաժողովի ստեղծմանը, բայց անցած քառօրյայի ընթացքում իրենց ելույթներում նախապայմաններ առաջ քաշեցին, մասնավորաբար՝ դատախազներին եւ քննիչներին հանձնաժողով չհրավիրելու վերաբերյալ:
Նախագծի հեղինակ Գագիկ Ջհանգիրյանը հայտարարեց, որ բոլոր հնարավորությունները կան`իրավապահներին հանձնաժողով հրավիրելու եւ նրանցից բոլոր հուզող հարցերի պատասխանները ստանալու համար: Խմբագրական բնույթի առաջարկներին, նախագծի հեղինակները համաձայնեցին:
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն առաջարկեց հարցի քննարկումները շարունակելու համար քվեարկությունը հետաձգել մինչեւ հաջորդ քառօրյա` վերջնական տարբերակի հանգելու համար: Սահակյանի առաջարկությունը ՀԱԿ-ն ընդունեց: