Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ-ում մեկնարկել է պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է նաև ՀՀ 6-րդ գումարման ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանի կողմից 2017թ. հոկտեմբերի 5-ին պատգամավորական էթիկայի կանոնները խախտելու վերաբերյալ Ազգային ժողով եզրակացություն ներկայացնելու համար ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին հարցը:
Հիշեցնենք, որ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 5-ին ֆեյսբուքյան գրառում էր արել, որ ԱԺ միջանցքում ՀՀԿ-ական պատգամավոր Արտաշես Գեղամյանը բռունցքներով հարձակվել է իր վրա, ինչի հետո «Ելք» խմբակցությունը Էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկով հանդես եկավ: Հարցը հետաձգվել էր «Ելք»-ի նախագծի առաջարկում փոփոխություններ կատարելու համար:
Այսօր ևս հարցի քննարկումը հետաձգվեց, քանի որ հարցով հիմնական զեկուցող` «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը նիստին ներկա չէր: Ներկա չէր նաև ՀՀԿ-ական պատգամավոր Արտաշես Գեղամյանը:
Նշենք, որ և' Արտակ Զեյնալյանը, և' Արտաշես Գեղամյանը նույն ժամին մասնակցում էին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստին: