Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մոսկվաբնակ ադրբեջանցի գրող, ճանաչված «Գաստարբայթեր» վեպի հեղինակ Էդուարդ Բաղիրովը ազգայնականների հերթական թիրախն է դարձել Ադրբեջանում:
Ապրիլի 24-ին իր բլոգում նա գրել էր. «Մոսկվացի ադեկվատ ադրբեջանցիների անունից ցավակցում են հայ ժողովրդին 1915 թվականին Թուրքիայում տեղի ունեցած Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ»: Այդ կապակցությամբ գրողի հասցեին տարատեսակ սպառնալիքներ եւ վիրավորանքներ են հնչում:
Օրինակ` լրագրող Աքպեր Հասանովը համարում է, որ Բաղիրովը նախ` հնարավոր է` կապված է ռուսական հատուկ ծառայությունների հետ, երկրորդ` հարբեցող է: Իսկ գրող Նաթիգ Ռասուլզադեն Day.az-ի հետ զրույցում հայտարարել է. «Ես նրա հետ անձամբ ծանոթ չեմ եւ չեմ կարող ասել` ինչ նկատառումներով է նա դա ասել: Միակ բանը, որ կարող եմ հաստատել, որ նման մարդը չի կարող ադրբեջանցի լինել` ո'չ «մոսկվացի», ո'չ «բաքվեցի», ո'չ «թուրքմեն»: Ադրբեջանական ազգանունը դեռ չի նշանակում հոգում ադրբեջանցի լինել: Հայտարարությունից դատելով` նա հոգում ամեն ինչ է, բայց ոչ Բաղիրով»: