Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Սիրիայում պատերազմում է ԵՄ երկրների 600 քաղաքացի` հակակառավարական ուժերի 10 տոկոսը: Այդ մասին հայտարարել է ԵՄ ահաբեկչության դեմ պայքարի համակարգող Ժիլ դը Քերշովը` երեկ ելույթ ունենալով Եվրախորհրդարանում:
«Եթե այդ մարդիկ չսպանվեն Սիրիայում, նրանք լուրջ վտանգ են ներկայացնելու իրենցից Եվրոպա վերադառնալուց հետո»,- ասել է նա:
Ըստ Քերշովի` երիտասարդ եվրոպացիների մի մասը Սիրիա է մեկնում «ռոմանտիկ նկատառումներով», մյուս մասը` «արմատական իսլամական քարոզչության» զոհն են. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
«Օտարերկրյա գրոհայինների թիվը Սիրիայում հազարների է հասնում, ներառյալ` վարձկանները Հյուսիսային Աֆրիկայից եւ Բալկաններից»,- հայտարարել է նա:
Երեկ Եվրախորհրդարանին ներկայացված տարբեր վերլուծությունների համաձայն` եվրոպացիների թիվը Սիրիայում 140-600 մարդ է, նրանց մեծ մասը Գերմանիայի, Բելգիայի եւ Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ են: Իսկ եթե հաշվի առնվի այն, որ Սիրիա են մեկնում դեռեւս քաղաքացիություն չստացած պակիստանցիներ, աֆղանցիներ, իրաքցիներ ե այլն, այդ թիվը զգալիորեն կաճի: