Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Երևանի գործող քաղաքապետ, քաղաքապետի ՀՀԿ-կան թեկնածու Տարոն Մարգարյանը «սրտաբուխ» և սրտաճմլիկ նամակով դիմել է Երևանի յուրաքանչյուր ընտրողին՝ անվանական:
Այս օրերին ՀՀԿ շտաբները լծված են նամակները բնակիչներին տուն առ տուն հասցնելու գործին: Նամակում Տարոն Մարգարյանն անկեղծանում է, որ բնակչության սատարող քվեի, աջակցության կարիքն ունի:
Նա նշում է, որ նախորդ տարիներին մայրաքաղաքում իրականացվել են մեծածավալ ծրագրեր, բայցև խոստովանում. «...Բուն բնակչի ամենօրյա, անմիջական հոգսերը թեթևացնելու, ապրելու միջավայրը բարելավելու, սոցիալ-կենցաղային կոնկրետ խնդիրները լուծելու առումով, ընդունում եմ, վիճակը դեռևս հեռու է բավարար լինելուց»: Այս մասին գրում է «Հայկական ժամանակ»-ը և հավելում. «Քաղաքապետի թեկնածուի նամակում տողեր կան, որոնք քարուքանդ են անում անգամ ամենակարծրասիրտ մարդու ներաշխարհը:
«Նախ պետք է հաղթահարենք մարդկային ջերմության և սրտացավ վերաբերմունքի ճգնաժամը մեր մեջ, մեր կյանքից դուրս մղենք հարևանի ցավ ու հոգսին անհաղորդ մնալու, ազգային և ընտանեկան բարի ավանդույթներն անտեսելու միտումը»,- գրել է Հայաստանի աղքատության պայմաններում հսկայական կարողության սեփականատեր Տարոն Մարգարյանը»:
ՀՀԿ կենտրոնական ընտրական շտաբից թերթի թղթակցի հարցմանն ի պատասխան տեղեկացրել են, որ Տարոն Մարգարյանի կողմից ընտրողներին ուղղված անվանական նամակի գաղափարը առաջարկվել Է քարոզչական խմբի կողմից, և հավանության է արժանացել ՀՀԿ կենտրոնական շտաբում: Անվանական նամակն ուղղված է բոլոր ընտանիքներին և որպես հաղորդակցման, շփման անմիջական միջոց հանրապետականները համարում են արդյունավետ: «Մեզ հասանելի տեղեկատվության շրջանակում հայաստանյան ընտրական գործընթացներում նման ձևաչափչի կիրառվել»,- հայտնում են ՀՀԿ շտաբից՝ նկատի ունենալով ընտրողներին ուղղված նամակի ձևաչափը: «Ինչպես միշտ, ՀՀԿ-ականները այս հարցում էլ են «սխալվում», ավելի ճիշտ սուտ են խոսում: Անվանական նամակներով ընտրողներին դիմելու ձեւաչափը Հայաստանյան ընտրական գործընթացներում առաջին անգամ կիրառել է Նիկոլ Փաշինյանի նախընտրական շտաբը 2012-ի խորհրդարանական ընտրությունների քարոզչական շրջանում: Բայց խնդիրն այն չէ, թե ով և երբ աոաջին անգամ կիրառեց և որքանով է դա արդյունավետ:
Խնդիրն այն է, որ ՀՀԿ-ն ունենալով ըստ էության անսահմանափակ ռեսուրսներ, հսկայական գումարներ ծախսելով «քարոզչական խմբի» վրա, ընդամենը կարողանում է գրագողություն՝ պլագիատ անել: Սա է ՀՀԿ-ի հավաքական ինտելեկտի վերին նշաձողը: Ու այղ ինտելեկտով էլ ՀՀԿ-ն «կառավարում» է երկիրը: Հենց դրա արդյունքն է, որ երկիրը այս վիճակում է: Գոնե ուրիշ, ավելի հաջողված երկրների իշխանություններից պլագիատ անեին, թե ինչպես է պետք կառավարել երկիրը»,- գրում է թերթը: