Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Հանուն ժողովրդի լավ հանգրվանի հասնելու համար Հանրապետականը փորձում է համախմբման եւ միավորման սկզբունք դնել:
Հանրապետականի գաղափարախոսությունը եւ գործելաոճը հենց դրան են միտված, եւ եթե այդ համատեքստում որեւէ մեկը չի ցանկանա համագործակցել կամ առաջ քայլել` պարզ է, որ կհայտնվի կոտրած տաշտակի առջեւ. «Երկիր»-ի հետ զրույցում նշեց հանրապետական պատգամավոր Հովհաննես Սահակյանը` անդրադառնալով վարչապետի այն հայտարարությանը, թե ով ՀՀԿ-ի հետ չհամագործակցի` կհայտնվի կոտրած տաշտակի առջեւ:
Հովհաննես Սահակյանը չհամաձայնեց մեր այն դիտարկմանը, որ այս կերպ թե' վարչապետը եւ թե' անձամբ Սահակյանը սպառնում են մյուս ուժերին:
«Վարչապետի խոսքն ընդհանուր բնույթի գնահատական էր, ընդհանուր խոսք էր եւ ուղղված էր բոլորին: Սպառնալիք էլ չկար, մենք վաղուց չենք սպառնում, ՀՀԿ-ն էլ բավականին ժողովրդավարական կուսակցություն է»,- նշեց նա ու հավելեց, որ ով ՀՀԿ-ի հետ է, ուրեմն` ՀՀԿ-ի հետ է, ով ՀՀԿ-ի հետ չէ` իր խնդիրն է` բոլոր հետեւանքներով:
Մեր այն դիտարկմանը, որ իրեն ժողովրդավարական հռչակած կուսակցության գործադիր մարմնի անդամն ինչպե՞ս կարող է նման գնահատականներ հնչեցնել, թե ով մեզ հետ չլինի, կհայտնվի կոտրած տաշտակի առջեւ, Սահակյանը խորհուրդ տվեց ամեն ինչ համատեքստում հասկանալ, եւ որքան զարմանալի է` կրկնեց վարչապետի խոսքերը եւ մի բան էլ ավելի` նշելով, թե ով չլինի ՀՀԿ-ի կողքին` «եսիմ ինչի առջեւ էլ կարող է հայտնվել»: