Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Որոշ լրատվամիջոցներով լուրեր են տարածվում այն մասին, որ ընթացիկ ձմռան ընթացքում հանրապետությունում գրանցված անհամեմատ տաք ջերմաստիճանային ռեժիմի և վերջին օրերին դիտված ցածր ջերմաստիճանների պայմաններում վնասվել են պտղատու ծառատեսակների բողբոջները, որը կարող է հանգեցնել բերքի կորուստների:
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է, որ ինչպես 2014 թ. դեկտեմբեր ամսին, այնպես էլ ընթացիկ տարվա անցած օրերի ընթացքում նախարարության համակարգում գործող գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների մասնագետների կողմից բոլոր տարածաշրջաններում պարբերաբար կատարվում են մշտադիտարկումներ գյուղատնտեսական մշակաբույսերի ձմեռման ընթացքը պարզելու նպատակով:
Կատարված ուսումնասիրությունների արդյունքները թույլ են տալիս հերքել այգիների վնասվելու վերաբերյալ անհիմն մեկնաբանությունները և միանշանակ պնդել, որ հանրապետության տարածքում 14.01.2015թ. դրությամբ աշնանացան մշակաբույսերի ցանքերում, պտղատու և խաղողի այգիներում որևէ վնաս չի նկատվել:
Նախարարությունն այսուհետ ևս շարունակելու է մշտադիտարկումները, և ջերմաստիճանի փոփոխությունների հետևանքով գյուղատնտեսական մշակաբույսերի վրա հնարավոր ազդեցությունների վերաբերյալ կներկայացվի մասնագիտական հիմնավորված կարծիք: