Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սևանա լիճը սկսել է «ծաղկել» հուլիսի սկզբին և կդադարի օգոստոսի 20-ին մոտ՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինիգի կենտրոնի» տնօրենի տեղակալ Գայանե Շահնազարյանը մամուլի ասուլիսում։
Նա նկատեց, որ Սևանը «ծաղկում» է սկսած 2018 թ-ից․ ամեն տարի հունիսի կեսերից սկսվում է ինտենսիվ փուլը, ապա 3 շաբաթից՝ քայքայման շրջանը, այս տարի մի փոքր ուշացել է։
Գայանե Շահնազարյանի խոսքով՝ Սևանի կանաչելը հետևանք է նախորդ դարից սկսած՝ Սևանա լճի մակարդակի իջեցման, որի պատճառով խախտվել է էկոհամակարգի հավասարակշռությունը։ Տարիների ընթացքում կուտարկվել է սնուցող նյութերի մեծ քանակություն, որն էլ հանգեցնում է այսպիսի բացասական հետևանքի։
«Դրանց գոյության պատճառը ամբողջ ջրահավաք ավազանի կոմունալ-կենցաղային կեղտաջրերն են, որ չմաքրված լցվում են Սևան։ 1929 թ-ին լիճ թափվող ջրերի ազոտային միացությունների քանակություններն ավելի ցածր էին, բայց գյուղատնտեսության զարգացման հետ այսօր 10 անգամ բարձր է նիտրատի և սնուցող այլ նյութերի պարունակությունը»,-ասաց Գայանե Շահնազարյանը։
Հաջորդ պատճառը անմիջապես գոտում գտնվող հյուրատների առատութունն է․ Շրջակա միջավայրի նախարարությունը պարտավորեցրել է, որ բոլոր օբյեկտները ունենան սեպտիկ հորեր և մաքրման կայաններ։
Հաջորդը ջրածածկ տարածքներն են, որ նույնպես սնուցող նյութերի աղբյուր են։
Գայանե Շահնազարյանը վստահեցրեց, որ սնուցող նյութերը նվազեցնելու ուղղությամբ աշխատանք է տարվում։
Մանրամասն՝ տեսանյութում․