|
Փոխարժեքներ
30 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.1 |
| EUR | ⚊ | € 452.72 |
| RUB | ⚊ | ₽ 4.9987 |
| GBP | ⚊ | £ 522.48 |
| GEL | ⚊ | ₾ 140.9 |
«ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը շաբաթ օրը որոշել է անցնել ԲՀԿ երևանյան շտաբներով և անձամբ ծանոթանալ իրավիճակին: Քանաքեռ-Զեյթուն համայնքի ԲՀԿ շտաբներից մեկում նրան պատշաճ չեն ընդունել, որից առաջնորդը խիստ զայրացել է»,- գրում է «Հրապարակը» և հավելում. «Շտաբի աշխատակցուհիների՝ ոտքի չկանգնելը նրան այնքան է բարկացրել, որ ասել է. «Հետույքներդ չեք ուզում աթոռներից կտրել», և պահանջել է ներկայացնել շտաբի աշխատակիցների ցանկը:
Երբ ներկայացվել է 28 հոգանոց ցուցակ, Ծառուկյանն ավելի է զայրացել, թե իրեն 70 հոգանոց ցանկ է ներկայացվել՝ յուրաքանչյուրին 75 հազար դրամ աշխատավարձով, մինչդեռ 30 հոգի էլ չեն աշխատում: Ներկաներից մեկը սարսափած պատմեց, որ Ծառուկյանն այնքան է վրդովված եղել, որ նրա ուղեկիցներն ու շտաբի աշխատակիցները մկան ծակին հազար թուման կտային, որ մտնեին՝ նրա աչքին չերևալու համար»: