կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-07 15:51
Քաղաքական

Հետաքննության փուլում չի խոսում Սուրեն Խաչատրյանի հետ

Հետաքննության փուլում չի խոսում Սուրեն Խաչատրյանի հետ

Սուրեն Խաչատրյանի հրաժարականը ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը «բարոյական քայլ» է որակում: Yerkir.am-ը Սահակյանից հետաքրքրվել է, թե տարօրինակ չէ՞, արդյոք, որ դեպքի ամբողջ ընթացքում Սուրեն Խաչատրյանը քնած է եղել: Հիշեցնենք, որ լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում Սյունիքի` արդեն նախկին մարզպետը հայտարարել էր. «Լավ է, որ քնած էի, թե չէ` մի 20 հատ էլ ես գլխին կշարեի»:

 

«Ես պրագմատիկ մարդ եմ, որեւէ բան այսօր ինձ համար տարօրինակ չէ: Ես Սուրեն Խաչատրյանի փաստաբանը չեմ, որ իմանամ քնած էր, թե` ոչ»,- հայտարարեց Սահակյանը:

 

Դիտարկմանը, որ երեկ Սուրեն Խաչատրյանը բավականին ընկճված էր, նա պատասխանեց, որ երբ մամուլում մի փոքր հոդված է իրենց մասին տպագրվում, տրամադրությունները գցում են, բնական է, որ Սուրեն Խաչատրյանը հիմա ընկճված է:

 

Պարզվում է` ՀՀԿ փոխնախագահը դեպքից մինչեւ օրս չի զրուցել Սուրեն Խաչատրյանի հետ: Վստահեցնում է` դրա կարիքը չկա: «Ես Սուրեն Խաչատրյանին շատ լավ ճանաչում եմ, եթե որեւէ խնդիր առաջանար, ինքն անպայման ինձ հետ կհանդիպեր: Բայց հանդիպելու որեւէ խնդիր չկա, քանի որ գործը հետաքննչական մարմինների մոտ է: Հետաքննության փուլից ելնելով` չեմ զրուցում, չեմ հանդիպում»,- ասաց Սահակյանը: