|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Բուլղարիայի գլխավոր դատախազ Սոտիր Ցացիրովը պարտավորվել է ստուգել բարձրաստիճան չինովնիկների և բիզնեսմենների կողմից գաղտնալսումներ կատարելու մասին տեղեկությունների իսկությունը: Հաղորդում է «Գազետա» լրատվականը:
Բուլղարիայի սոցիալիստական կուսակցության առաջնորդ Սերգեյ Ստանիշյովը հայտնել է, որ անօրինական գաղտնալսումները կատարվել են ներքին գործերի նախկին նախարար Ցվետան Ցվետանովի կողմից:
Ստանիշյովը հայտնել է, որ նախկին կառավարության անդամը գաղտնալսել է նախկին նախագահ Գերոգի Պիրվանովին, ներկայիս նախագահ Ռոսեն Պլեվնելիեվին, եվրոպական կոմիսար Կրիստիան Գեորգիեվին և այլ անձնանց:
Սակայն Ցվետանովը այս մեղադրանքներին ի պատասխան հայտարարել է, թե ասվածը սուտ է: Դատախազությունը ճշտումները պետք է անի մինչև ապրիլի 12-ը: