կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-11-07 14:27
Քաղաքական

Հայաստան կայցելի Իտալիայի արտգործնախարարը

Հայաստան կայցելի Իտալիայի արտգործնախարարը
Նոյեմբերի 8-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան պաշտոնական այց կկատարի Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Պաոլո Ջենտիլոնին:
 
Նախարար Ջենտիլոնիին կընդունի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը: Նախատեսված է Պաոլո Ջենտիլոնիի հանդիպումը վարչապետ Կարեն Կարապետյանի հետ:
 
Նույն օրը կկայանան Էդվարդ Նալբանդյանի և Պաոլո Ջենտիլոնիի բանակցությունները։
 
Նախարարները կստորագրեն Հայաստանում մշակութային ժառանգության պահպանման և վերականգնման տարածաշրջանային կենտրոն հիմնելու մասին համատեղ հայտարարությունը:
 
Հանդիպման արդյունքները կամփոփվեն համատեղ մամուլի ասուլիսով:
 
ՀՀ ԱԳՆ