|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Այսօր Մալթայում մեկնարկում է կանանց Եվրոպայի` մինչև 18 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունը, որին մասնակցելու է նաև Հայաստանի ընտրանին։
Հայաստանի` մինչև 18 տարեկանների հավաքականը մրցավայր է ժամանել առանց առաջատար խաղացողների։ Երևանում Իտալիայի դեսպանատունը (Մալթա մուտք գործելու համար ՀՀ քաղաքացիները պետք է դիմեն այս դեսպանատուն) շենգենյան վիզա չտրամադրեց Վիկտորյա Տոնոյանին, Սոֆյա Դեմիրճյանին, Քրիստինա Մելիքյանին և Նատալի Նաջարին։ Առաջին 3-ը համարվում էին Հայաստանի ընտրանու առանցքային խաղացողները։ Այս մասին հայտնում է ՀԲՖ մամուլի ծառայությունը:
Այսօր Հայաստանը մրցելու է Կիպրոսի հետ՝ իր կազմում ունենալով ընդամենը 7 մարզուհի։
Հիշեցնենք, որ Վահագն Հարությունյանի սաները 2016 թվականին հաղթել են Եվրոպայի` մինչև 18 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունում։