|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն իր հրաժարականի մասին կհայտարարի հունվարի 26-ին: Այս մասին ասվում է Իտալիայի նախարարների խորհրդի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:
Կոնտեն իր որոշման մասին, հավանորեն, կհայտարարի կառավարության նիստում, որից հետո իր հրաժարականի դիմումը կհանձնի Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելային:
Կոնտեն կդիմի այս քայլին, քանի որ «5 աստղ» շարժման և Դեմոկրատական կուսակցության իշխող կոալիցիան կորցրել է բացարձակ մեծամասնությունը խորհրդարանի վերին պալատում. հայտնում է la Repubblica-ն: Դա տեղի է ունեցել հունվարի 13-ին՝ նախկին վարչապետ Մատեո Ռենցիի «Իտալիա վիվա» կուսակցության կողմից իշխող կոալիցիան լքելու որոշման մասին հայտարարությունից հետո: