Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Երեւանի ավագանու ընտրություններում ՕԵԿ համասնական ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Հովհաննես Շահինյանը հայտարարել էր, թե մայիսի 5-ին կայանալիք ընտրություններում հիմնական պայքարը գնալու է ՀՀԿ-ի եւ ՕԵԿ-ի միջեւ: Ուշագրավ է, որ, չնայած նման հայտարարությանը, ՕԵԿ-ական Շահինյանը գործող քաղաքապետի գործունեության մեջ որեւէ թերություն, սխալ չգտավ, ավելին` հայտարարեց, որ գործող քաղաքապետը հնարավորությունների սահմաններում ամեն ինչ անում է:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Yerkir.am-ի խնդրանքով ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն անդրադարձավ ՕԵԿ-ականի այս հայտարարությանը: «Գիտեք երազելը վատ բան չէ: Գարուշ Հայրիյանց բանաստեղծ ունեինք, մանկական բանաստեղծություն է գրել. «Անհնար է նստած վազել, հարկավոր է ճիշտ երազել»: Թող մրցակցեն, թող ՀՀԿ-ն եւ ՕԵԿ-ը մրցակցեն, նրանց մրցակցությունը մենք տեսել ենք»,- նշեց Վարդանյանը եւ ընդգծեց, որ, անկախ նրանից, թե նման գնահատական տվողն ով է, միեւնույն է, այն իրականության հետ բացարձակապես կապ չունի:
Ըստ ՀՅԴ-ական պատգամավորի` եթե Տարոն Մարգարյանն իսկապես որեւէ թերթություն չունի, ինչպես կարծում է Շահինյանը, այդ դեպքում ՕԵԿ համամասնական ցուցակը գլխավորող Արմեն Երիցյանը, ով շատ լավ կառավարիչ է, թող չասի, որ ՕԵԿ-ը գնում է հաղթելու: «Տարոն Մարգարյանը ժամանակի պայմաններում եղել է շատ լավ թաղապետ, եւ կարծում եմ, որ այս ընտրություններից հետո կարող է վերադառնալ Ավանի թաղապետ: Բոլորս թերություններ ունեք, բոլորս ունենք սխալներ, խնդիրներ»,- ասաց Վարդանյանը:
Նա վստահեցրեց, որ քաղաքապետարանի ՀՀԿ-ականների զգալի հատվածն ամենեւին էլ չի կարծում, որ գործող քաղաքապետը վերջին քսան տարիների լավագույն քաղաքապետն է, քանի որ ավելի լավ քաղաքապետեր էլ են տեսել: