կարևոր
2086 դիտում, 3 շաբաթ առաջ - 2024-04-04 17:01
Աշխարհ

«Երազելը վնաս չէ». Լավրովը՝ սահմանների վերաբերյալ Զելենսկու հայտարարության մասին

«Երազելը վնաս չէ». Լավրովը՝ սահմանների վերաբերյալ Զելենսկու հայտարարության մասին

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարությունները 2022 թվականի փետրվարի դրությամբ գոյություն ունեցած սահմաններին վերադառնալու անհրաժեշտության մասին՝ նշելով, որ «երազելը վնաս չէ»։ Այս մասին գրում է ТАСС-ը:

Լավրովը լրագրողներին ասել է, որ օտարերկրյա պետությունների դեսպանների հետ քննարկել է Զելենսկու «խաղաղության բանաձևի» գաղափարին ավելի շատ երկրների ներգրավելու Արևմուտքի ծրագրերը։

«Զելենսկու բանաձևը քաջ հայտնի է, այն հրապարակվել է, դա վերջնագիր է, որը Ռուսաստանից պահանջում է հանձնվել, կապիտուլյացիայի գնալ, վերադառնալ 1991 թվականի սահմաններին: Ճիշտ է, պարոն Զելենսկին վերջերս «բարեհամբույր» կերպով ասաց, որ կարող ենք սկսել 2022 թվականի փետրվարին եղած  սահմանից։ Դե, երազելը վնաս չէ», - ասել է Լավրովը:

Նրա խոսքով՝ այս վերջնագիրը հետագայում պահանջում է «դատել Ռուսաստանի ղեկավարությանը, ստիպել Ռուսաստանի ղեկավարությանը փոխհատուցում վճարել և սահմանափակել Ռուսաստանի ղեկավարության կարողությունը պաշտպանելու իր տարածքը»: