Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Թբիլիսիում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում հայազգի հունահռոմեական ըմբիշ, Եվրոպայի չեմպիոն, Լոնդոնի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, 96կգ քաշային Արթուր Ալեքսանյանը պաշտպանեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը՝ եզրափակչում՝ 6:0 հաշվով, առավելության հասնելով բուլղարացի Վլադիսլավ Մետոդիևի նկատմամբ:
-Արթու՛ր, եզրափակչում բավական հեշտ առավելության հասաք բուլղարացի ըմբիշի նկատմամբ: Նա իրո՞ք հեշտ մրցակից էր:
-Հեշտ չի կարելի ասել, պարզապես նա ավելի թույլ էր, քան Ադրբեջանը ներկայացնող վրացի ըմբիշը:
-Այսինքն, կարելի է ասել, Ադրբեջանը ներկայացնող մարզի՞կն էր ամենաբարդ մրցակիցը:
-Այո, համեմատաբար: Ամենաբարդը նրա հետ գոտեմարտն էր:
-Եվրոպայի չեմպիոն դառնալը բարդ է , սակայն ավելի բարդ է պաշտպանել չեմպիոնի տիտղոսը: Ի՞նչ սպասելիքներով էիք գալիս Թբիլիսի:
-Բնականաբար, բարդ է, սակայն ես շատ էի ուզում հաղթել այստեղ և պահպանել տիտղոսս, և, ինչպես տեսնում եք, ստացվեց:
-Առջևում ըմբշամարտի աշխարհի առաջնությունն է, կխոսե՞ք սպասելիքներից:
-Այո՛, մեկ ամիս հետո կսկսվեն հավաքները: Կփորձեմ ամեն հնարավոր բան անել, որպեսզի այնտեղ էլ կարողանամ հաղթել և հայ ազգին ոսկե մեդալ պարգևել:
Շուշանիկ ՀԱԿՈԲՅԱՆ
Թբիլիսի