կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-28 21:15
Հասարակություն

Գանդիի արձանը դնելով՝ հայրենադավները փորձում են Հնդկաստանին վանել մեզանից. դիտարկում

Գանդիի արձանը դնելով՝ հայրենադավները փորձում են Հնդկաստանին վանել մեզանից. դիտարկում
«Զարթոնք» ազգագրական երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Սարգսյանը ֆեյսբուքյան էջով զգուշացնում է, որ Գանդիի արձանը Երևանում կանգնեցնելը հայ-հնդկական հարաբերությունները փչացնելու շատ խորամանկ ու սատանայական տրյուկ-թակարդ է՝ կազմակերպված կապիտուլյանտ-հայրենադավների կողմից:
«Իմանալով մեր վերաբերմունքը Գանդիի նկատմամբ, ով համախոհություն է հայտնել Քեմալին՝ իր հակահայկական գործունեության համար, արձանը կանգնեցնելով հայրենադավները փորձում են մեր բնական դաշնակիցներին, որոնց թվում է նաև Հնդկաստանը, վանել մեզանից և թշնամացնել մեզ հետ:
Շատ զգույշ պետք է մոտենանք այս հարցին: Այն իսկապես շատ խորամանկ դավադրություն-թակարդ է ՝ լարված իշխանություն կոչված դավաճանների կողմից»,-գրում է նա: