|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Խորհրդարանական ընդդիմությունը պատրաստ է հավանություն տալ Վրաստանի նախագահի լիազորությունների սահմանափակման սահմանադրական փոփոխություններին, եթե վարկանիշային քվեարկություն անցկացվի. լրագրողներին հայտնել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին, ով երեկ ուշ երեկոյան Ցխալտուբոյում խորհրդակցություն է անցկացրել խորհրդարանական փոքրամասնության հետ:
Ըստ նախագահի` վարկանիշային քվեարկությունն այն բանի համար է, որ պարզվի, թե քանի ձայն չի բավարարում մեծամասնությանը 100 ձայնով որոշում կայացնելու համար. տեղեկացնում է apsny.ge-ն: Ըստ օրենքի` սահմանադրական փոփոխությունն ընդունվում է 150 մարդ ցուցակային կազմի երկու երրորդ ձայներով:
Սահակաշվիլին նշել է, որ չբավարարող ձայները կտրամադրի փոքրամասնությունը: «Իմ տվյալներով` նրանց չի բավարարում 6-7 ձայն, եւ մենք պատրաստ են դրանք տրամադրել»,- հայտարարել է նա:
Սահմանադրական փոփոխության համաձայն, որը խորհրդարանը քննարկելու է մարտի 21-ից, նախագահն առանց խորհրդարանի համաձայնության չի կարող լուծարել կառավարությունը եւ ձեւավորել նորը: Սահակաշվիլին հայտարարել է, որ իրենք հավանություն կտան այդ փոփոխություն, որպեսզի «Վրաստանի իշխող քաղաքական ուժին զրկեն այն փաստարկից, թե նախագահի կողմից կառավարության լուծարման սպառնալիքն իրենց հնարավորություն չի տալիս կատարելու նախընտրական խոստումները»: