Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եթե Սերժ Սարգսյանին թվում է, թե մերժված առաջարկությունը փակ ծրարով կրկին Րաֆֆի Հովհաննիսյանին ներկայացնելը կամ Րաֆֆի Հովհաննիսյանին անպարկեշտության մեջ մեղադրելը կամ հացադուլավորին ասելը, թե նա հիվանդ ու սոված է, եւ որ նրա հետ երկխոսելու ոչինչ չունի, կանտեսվի, ապա սխալվում է, եւ իսկապես պետք է հայտարարել, որ պարոն Սարգսյանը բացարձակապես չի տիրապետում իրավիճակին, չի պատկերացնում, թե ինչ է կատարվում հանրապետությունում եւ չգիտի, թե այդ կեցվածքն ինչի կարող է հանգեցնել. ԱԺ-ում հայտարարությունների ժամանակ նշեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:
Նա կրկնեց, որ ստեղծված իրավիճակում լուծումը մեկն է` որ ճշմարիտ, համաարժեք օրակարգով կողմերը հանդիպեն եւ խոսեն: Հակոբյանը հայտարարեց, որ ե'ւ Րաֆֆի Հովհաննիսյանը, ե'ւ նրա կողմնակիցները համարում են, որ միակ ճանապարհը դա է, եւ այստեղ չկա հաղթող, իսկ եթե կա, դա պետությունն է, եթե պարտվում են, ապա պարտվում են բոլորը, այդ թվում` պյուրոսյան հաղթանակ ձեռք բերողը:
«Վստահ եմ, որ խոհեմությունը կհաղթի, եւ միասին կարող ենք համապարփակ, ամբողջական, համարժեք լուծում տալ այս իրավիճակին: Հրապարակի մարդիկ սպասում են այդ համախոհությանը եւ սպասում են, որ կեղված ընտրությունների արդյունքում ստեղծված ճգնաժամը կլուծենք ի շահ պետության եւ հայրենիքի»,- եզրափակեց Ռուբեն Հակոբյանը: