Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքերը 70 մլն են, իսկ հայերը` 10 մլն ընտրյալ ժողովուրդ. ամփոփելով իր 2012թ համերգաշրջանը` կարծիք է հայտնել աշխարհահռչակ դիրիժոր Լորին Մաազելը:
2012-ին Հայաստանում «Երեւանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում համերգով հանդես եկավ Ամստերդամի Թագավորական Կոնցերտգեբաու նվագախումբը` Լորին Մաազելի ղեկավարությամբ:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ փառատոնի հիմնադիր Ստեփան Ռոստոմյանը նշեց, որ Մաազելը հայաստանյան համերգից անմիջապես հետո մեկնել է Թուրքիա, որտեղ պետք է նշվեր Քեմալ Աթաթուրքի հերթական հոբելյանը: Այնուհետեւ Մաազելն ամփոփել է իր շրջագայությւոնները` մեջբերելով հետաքրքիր փաստեր:
Ըստ Ռոստոմյանի` այդ ժամանակ Թուրքիայում է եղել նաեւ Նիդերլանդների թագուհին, եւ ամենը, ինչ Մաազելն ասել է իր` Թուրքիա կատարած այցից հետեւյալն է. «Ինձ համար պատիվ էր Նիդերլանդների թագուհուն մեկ փունջ ծաղիկ նվիրելը: Ես նաեւ մեկ րոպե լռությամբ հարգել եմ Աթաթուրքի հիշատակը»:
Իսկ ահա Հայաստան կատարած այցից, ինչպես հավաստիացնում է Ռոստոմյանը, Մաազելը շատ տպավորված է եղել. «Նա ցնցված է եղել նախ ՀՀ նախագահի, ինչպես նաեւ հայ հանդիսատեսի ֆանտաստիկ ընդունելությունից: Նա ասել է, որ յուրաքանչյուր հայ իր սրտում է կրում Արարատ լեռը, եւ վերջում հավելել է, թե թուրքերը 70 մլն են, իսկ հայերը` 10 մլն ընտրյալ ժողովուրդ»: