Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տեղեկացրել էինք, որ , ըստ «Ժամանակ»-ի, բժշկական համալսարանում «բեսպրեդել» է: Համալսարանի թերապևտիկ և ընտանեկան ստոմատոլոգիայի ամբիոնի վարիչ, թիվ 1 համալսարանական ստոմատոլոգիական պոլիկլինիկայի ղեկավար Լազար Եսայանը վերջերս ամբիոնի հերթական նիստի ժամանակ հայտարարել էր. «Ղեկավարության որոշմամբ՝ ես եմ լինելու ամբիոնի վարիչը, և դա այլևս քննարկման ենթակա չէ»: Ի դեպ, այդ պաշտոնի համար մրցույթ է հայտարարվել, և հաջորդ ամսվա մեջ պետք է կայանա մրցույթը:
Yerkir.am-ի հետ զրույցում Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի մամլո պատասխանատու Ալեքսանդրա Հարությունյանը նշեց, որ թերապևտիկ և ընտանեկան ստոմատոլոգիական ամբիոնի վարիչի մրցույթը հայտարարվել է հոկտեմբերի 22-ին` 30 օր ժամկետով: Ամբիոնի ներկայիս վարիչը Հեղինե Սարգսյանն է:
«Ամբիոնի վարիչի պաշտոնի համար դիմողների թիվը երեքն է` Մարինե Մարգարյանը, Լազար Եսայանը և Լևոն Անդրեասյանը: Բոլոր դիմումները պետք է քննարկվեն որակավորման հանձնաժողովի նիստում, որտեղ կարող է կա'մ երաշխավորեն, կա'մ էլ չերաշխավորեն նրանց թեկնածությունը, բայց նրանք պետք է անցնեն նաև մյուս փուլերը: Հաջորդը ֆակուլտետային նիստն է, որտեղ պրոֆեսորի և ամբիոնի վարիչի համար դիմողները դարձյալ երաշխավորվում են»,- ասաց Հարությունյանը:
Նա տեղեկացրեց նաև, որ բոլոր այդ փուլերն անցնելուց հետո միայն գիտխորհրդի նիստի ժամանակ փակ գաղտնի քվեարկությամբ ընտրվում է ամբիոնի վարիչը: Ըստ Հարությունյանի` համալսարանում գիտխորհրդի նիստ տեղի է ունենում յուրաքանչյուր ամսվա վերջին, որտեղ էլ ձայների մեծամասնությամբ ընտրում են ամբիոնի վարիչին: Ի դեպ, գիտխորհրդի անդամներն ութսունն են:
Հարցի հետ կապված` փորձեցինք զրուցել Լազար Եսայանի հետ, սակայն նա հրաժարվեց որևէ մեկնաբանություն տալ: