|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Հայ հայտնի դերասան Արմեն Ջիգարխանյանը հոկտեմբերի 3-ին կնշի ծննդյան 80-րդ տարեդարձը։ Հոբելյանին ընդառաջ` դերասանի երիտասարդ ընտրյալ` 36-ամյա Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան զրուցել է Комсомольская Правда-ի հետ և խոստովանել, որ չի դրդում Ջիգարխանյանին ամուսնության, ուղղակի վստահ է, որ միշտ նրա կողքին է լինելու:
Նա նաև նշել է, որ իրեն չի անհանգստացնում իր և Ջիգարխանյանի միջև եղած ահռելի տարիքային տարբերությունը: «Ի՞նչ տարբերություն` նա քանի տարեկան է: Չէ՞ որ նա Ջիգարխանյանն է: Ինձ թվում է նա երևույթ է` տղամարդ ` առանց տարիքի: Նա լավ վիճակում է` և՛ ֆիզիկապես, և՛ բարոյապես»,- ասել է Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան: